
Այսուհետ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան (հիմնադրամ) Գիւմրու գրասենեակում գործում է հայկական մշակոյթի եւ կրթութեան մասին պատմող տեսալսադարան։
Տեսալսադարանը ներառում է հարուստ նիւթեր՝ պատմութիւն, գրականութիւն, կերպարուեստ, երգ-երաժշտութիւն, կինօ, թատրոն (նաեւ ռադիօ) եւ այլ ոլորտներից։
Հրաւիրւում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրւում են ազգային մշակոյթով ու կրթութեամբ։ Տեսալսադարանը յատկապէս օգտակար է կրթական հիմնարկներում աշխատողների եւ սովորողների համար աւելի պատկերաւոր եւ հասկանալի դարձնելու համար առարկան՝ թեման։
Տեսալսադարանից օգտուելու համար անհրաժեշտ է անձնագրով մօտենալ գրասենեակ եւ գրանցուել գրանցամատեանում։
Շուտով նաեւ կը տեղադրենք անուանացանկը:
Հասցէ՝ Գյումրի, Ղորղանյան փողոց 97
Հեռախօս՝ +374 93 332 154
