
Համազգայինի Արցախի գրասենեակի կողմից Գիւմրիում գործող տիկնիկագործութեան խմբի սաները հանդէս եկան աւանդական ժողովրդական հեքիաթների հիման վրայ ստեղծուած ներկայացմամբ։
Ելոյթը տեղի ունեցաւ Շիրվանեան երիտասարդական կենտրոնում՝ ամանորեայ միջոցառման շրջանակում։
Ներկայացումը բեմադրուած էր արցախեան բարբառով եւ ներառում էր նաեւ ազգային- աւանդական պարեր՝ հաղորդելով բեմադրութեանը ազգային ինքնատիպ շունչ։
Ուսուցիչ` Արմէն Գաբրիէլեան
