
«Ապառաժ».- Արցախի Մարտունու շրջանի համայնքների փոքրիկների համար Յունուարի 7-ին մեկնարկել եւ մինչեւ Յունուարի 12-ը կը շարունակուեն տիկնիկային ներկայացումներ կազմակերպուել: Ծրագրի կազմակերպիչը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակն է, հովանաւորը՝ Արցախի Մարտունի քաղաքում բնակուող հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանը:
Ծրագրի շրջանակներում Յունուարի 9-ին Շուշիի Մկրտիչ Խանդամիրեանի անուան պետական թատրոնի դերասանները հանդէս եկան Խնուշինակ գիւղում եւ Ճարտար քաղաքում:
Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի խօսքով՝ տիկնիկային ներկայացումները կայացել են այն համայնքներում, որտեղ շէնքային համապատասխան պայմաններ կան. ժամանել են նաեւ հարեւան գիւղերի երեխաները:
«Երեխաները գոհ էին, իսկ մենք նորից ու նորից հասկացանք, որ նման ծրագրերի կարիքը մեծ է յատկապէս գիւղական համայնքներում ու պէտք է շարունակենք գործել նոյն ուղեծրով»,- նշել է նա։