Հայկական դիցարանին վերաբերող արժէքաւոր տեղեկութիւններ, քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակելուց յետոյ հեթանոս աստուածներին նուիրուած որոշ սովորոյթների եւ պաշտամունքային տարրերի քրիստոնէական շունչ հաղորդելու, Հայ Եկեղեցու տարբեր տօների եւ արարողութիւնների հետ այն կապելու, Ագաթանգեղոսի, Մովսէս Խորենացու եւ այլ հայ եւ օտար պատմիչների ու հեղինակների աշխատութիւններում Հայ ժողովրդի հնագոյն հաւատքի, /Սասնայ ծռեր/ էպոսի, եւ ընդհանրապես նախաքրիստոնէական շրջանի մասին էր Մոսկուա քաղաքի ВДНХ-ի Հայկական Տաղաւարում, 28 Յունիս 2024-ին, Համազգայինի ՌԴ կառոյցի վարչութեան կողմից կազմակերպած դասախօսութիւնը։
Մեր գնահատանքը եւ մեծ շնորհակալութիւնը օրուայ բանախօսին՝ Երեւանի պետական համալսարանի աստուածաբանութեան ֆակուլտետի Կրօնագիտութեան ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. թեկն., դոցենտ Պարգեւ Աշոտի Բարսեղեանին, ով մանրամասն եւ ներկաներին մատչելի լեզուով ներկայացրեց / Քրիստոնէութիւնը եւ հայ դիցաբանութեան փոխառնչութիւնները/ հետաքրքիր թեման։
Համազգայինի ՌԴ կառոյցի վարչութիւն