
Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարաւային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինութիւնը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերեւս մտավախութիւն ունենալով, որ հայագէտների մասնակցութիւնը հնարաւորութիւն չի տայ ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարութիւնները, նախընտրել են ընդհանրապէս չեղեալ յայտարարել գիտաժողովը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական ծառայութիւնից:
«Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարաւային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինութիւնը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրաւիրուել էին մասնագէտներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրաւիրուել գիտնականներ Հայաստանից, ինչպէս նաեւ հայագէտներ այլ երկրներից: