
Համազգայինի Ուսանողական ֆորումը կեանքիս կարեւոր ձեռքբերումներից էր։ Մասնակցելով ֆորումին՝ ես գտայ երկար ժամանակ իմ մէջ արմատացած հարցերի պատասխաններ, որոնց մինչեւ այդ չէի կարողանում պատասխան տալ։ Անչափ տպաւորուած եմ։ Այսքան հարուստ հայերէնի մէջ չեմ կարողանում գտնել բառ, որը կը բնութագրի այն զգացողութիւններն ու յոյզերը, որոնք ես եմ զգացել ֆորումի ժամանակ։ Օր էր լինում, որ գրեթէ չէի խօսում, որովհետև այնքան տպաւորուած էի, այնքան շատ էին զգացողութիւններս ու յոյզերս, որ դժուարանում էի արտայայտել։ Թիւով 11 մասնակից էինք: Մէկը-մէկից խելացի, բանիմաց, ծանրակշիռ, անսահման բարի, համեստ ու բացառիկ հայրենասէր երիտասարդներ, որոնց համար հայրենիքը հաւասարազօր է կեանքին։ Դէ իսկ պատասխանատուները լրիւ ուրիշ բացայայտում էին ինձ համար։ Մարդկային բոլոր դրական յատկանիշներով օժտուած այդ մարդիկ անում էին առաւելագոյնը՝ մեզ լաւ ու յիշարժան օրեր պարգեւելու համար։Յատուկ շնորհակալութիւն կ'ուզեմ յայտնել մեր շատ սիրելի Վահանին, Շանթին, Լոռիին ու Արազին իրենց կատարած հայրենանուէր աշխատանքի ու այն պահերի համար, որ պարգեւեցին մեզ։ Նրանց ստեղծած ընկերական այդ մթնոլորտը այնքան էր մեզ կապել իրար, որ իրար ընդամէնը 10 օր ճանաչող երիտասարդները յուզուած աչքերով են հրաժեշտ տալիս միմեանց ՝ անպայման նորից հանդիպելու յոյսով։
Ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել բոլոր կազմակերպիչներին, պատասխանատուներին, ինձ հարազատ դարձած Համազգայինի Արցախի գրասենեակին, Երևանի գրասենեակին, Համազգայինի մեծ ընտանիքին, իմ ընկերներին այսպիսի յիշարժան օրեր պարգեւելու համար։