Ֆորում

Հայաստան, Արցախ ու սփիւռք միասնական ուժով ու հաւատքով, Ֆորումականները այսօր իրենց պարտքը կատարեցին ու այցելեցին Ծիծեռնակաբերդն ու Հայոց Ցեղասպանութեան թանգարանը։ Ապա խումբը այցելեց Արցախեան պայքարի հերոսներու պանթէոնը՝ Եռաբլուրը։ Ֆորումականներու յուզող աչքերն ու ծաղիկները թրջեցին մեր նահատակ Արտակ Իշխանեանի սուրբ հողը։
Մեր նախկին Ֆորումական՝ Արտակն ու Արցախի բոլոր նահատակ հերոսները յաւերժ պիտի ապրին մեր սրտերուն մէջ։