Լեւոն Շանթ 1869 -1951
Բուն անունով ՝ Լեւոն Սեղբոսեան (Նահաշպետեան), ծնած է Պոլիս 1869-ին: Կրթութիւնը ստացած է Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը , իսկ համալսարանական ուսումը ՝ Գերմանիոյ եւ Զուիցերիոյ մէջ: Երկար տարիներ վարած է ուսուցչական պաշտօն , ունեցած է հանրային եւ քաղաքական գործունէութիւն Հայաստանի եւ գաղութներու մէջ: Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի փոխ նախագահ , հիմնադիրներէն մէկը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան եւ գլխաւոր հիմնադիրը Պէյրութի մէջ Համազգայինի Ճեմարանին, որուն տեսչութիւնը վարեց ամբողջ քսան տարիներ , միեւնոյն ժամանակ դասաւանդելով մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն: Կը մահանայ 29 Նոյեմբեր 1951-ին: Քսաներորդ դարու մեծ թատերագիր Օշին Պայլ , Ինկած բերդի իշխանուհին, Հին Աստուածներ , Կայսր , Շղթայուածը, եւայլն, բանաստեղծ, վիպագիր , ընկերային ու քաղաքական աշխատասիրութիւններու հեղինակ , Լեւոն Շանթ ունեցաւ բազմարժէք արտադրութեամբ լեցուն կեանք մը: