
30 Յուլիսը սիրուն եւ յիշարժան օր էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի սաների համար։ Տարբեր երկրներից Հայաստան ժամանած Համազգայինի ֆորումի մասնակիցների համար կազմակերպեցինք արցախցի մեր սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս։ Ցուցահանդէսին ներկայացուած էին Համազգայինի Արցախի գրասենեակի Գիւմրի եւ Մասիս քաղաքներում գործող Հմուտ ձեռքեր խմբակների սաների աշխատանքները` ուսուցիչներ Արմէն Գաբրիէլեանի ի եւ Մարինէ Պօղոսեանի գլխաւորութեամբ։
Ցուցահանդէսը բացուեց Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանի ողջոյնի խօսքով, այնուհետեւ ներկաներին սրտի խօսք ասաց ուսուցիչ Արմէն Գաբրիէլեանը։ Նրանք խորհրդանշական նուէրներ յանձնեցին ֆորումի պատասխանատուներին` շնորհաւորելով Համազգայինի ուսանողական ֆորումի 30-ամեակը։
Միջոցառումը շարունակուեց մեր շնորհալի սաների կողմից ներկաների համար կազմակերպած վարպետաց դասով` նրանց հետ միասին պատրաստելով Շուշիի դռները։
Ցուցահանդէսը ուղեկցուեց Գիւմրու խմբակի մասնակից փոքրիկ շուշեցու` Եուրիի հեղինակած մենաներկայացմամբ եւ սաների բարբառային ասմունքով։
Այնուհետեւ մասնակիցների համար կազմակերպուեց ազգային պարի բաց դաս։
